-
23.06.2016|
09:48
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ քարտուղարությանը հանձնված ելույթում ասել է, որ թուրքական քաղաքականությունն իր դեմքը չի փոխել 1915 թվականից։
-
23.06.2016|
09:47
ԵԽԽՎ-ն (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով) չորեքշաբթի ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որում մտահոգություն է հայտնել Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների հետ կապված իրավիճակի շուրջ` տեղեկացնելով, որ հետագայում նույնպես մտադիր է հետևել երկրում տիրող իրավիճակին:
-
23.06.2016|
09:43
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղ մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ղարաբաղի հարավային թևում նախագահ Բակո Սահակյանի և ԼՂ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ այցելել է սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:
-
22.06.2016|
17:45
The Independent-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ասել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը անհեթեթ է:
-
22.06.2016|
17:44
Trend-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հանդիպումը ստեղծել է հոգեբանական բարենպաստ մթնոլորտ քաղաքական գործընթացի հետագա առաջխաղացման համար:
-
22.06.2016|
17:44
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը հավատարիմ է ԼՂ-ի վերաբերյալ բովանդակալից բանակցություններին, և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքները գնահատում են դրական:
-
22.06.2016|
17:43
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրել է՝ «Այս օրերին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան չի ժամանելու»:
-
22.06.2016|
17:42
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հույս է հայտնել, որ բրիտանացիներն առաջիկա հանրաքվեում կքվեարկեն հօգուտ ԵՄ կազմում մնալու:
-
22.06.2016|
17:41
Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության ոլորտում գործարքը Սև ծովում ՆԱՏՕ-ին դիմակայելու ավելի լայն պլանի մաս է՝ The National Interest-ում գրում է Էդուարդ Աբրահամյանը (բրիտանական Լեսթերի համալսարանի գիտաշխատող և տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան)։
-
22.06.2016|
17:39
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՌԴ դեսպանությանը Երևանում և մերձակա բնակավայրերում ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն է տրամադրել: